Փամբուխչյանը հանդիպել է 40 տարի ԱԻՆ-ում աշխատած, Հայրենական պատերազմի մասնակից Հակոբ Ավետյանի հետ
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է չորս տասնամյակ հրշեջ ծառայությունում աշխատած, Հայրենական պատերազմի մասնակից, վետերան, 98 ամյա Հակոբ Ներսեսի Ավետյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նախարարի հետ հանդիպմանը Հակոբ Ավետյանը կիսվել է իր հիշողություններով, աշխատանքային դրվագներով և խորհուրդներով։ Նախարար Փամբուխչյանը, կարևորելով վետերանի փորձն ու վաստակը, քաջառողջություն է մաղթել նրան, շնորհավորել տոնի առթիվ։
Կարծիքներ