Գերմանիայի պետական պարտքը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 2,3 տրիլիոն եվրոն
Գերմանիայի պետական պարտքը 2021 թվականի արդյունքներով հասել Է պատմական առավելագույնին՝ 2,32 տրիլիոն եվոյի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Գերմանիայի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը:
«2021 թվականի արդյունքներով պետական պարտքը 2020 թվականի արդյունքների համեմատությամբ աճել Է 6,8 տոկոսով (կամ 148,3 միլիարդ եվրոյով)՝ հասնելով ամենաբարձր մակարդակին վճակագրություն վարելու ամբողջ պատմության ընթացքում»,- ասված Է հրապարակման մեջ:
Գերատեսչությունն աճը բացատրել Է «կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի միջոցներով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ