Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ ձերբակալվածների փոխանակում չկա Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ ձերբակալվածների փոխանակում չկա Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով: Այս մասին ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է փոխանակել բոլոր ձերբակալվածներին, սակայն այս պահին ԱՄՆ կառավարությունը պատրաստ չէ դրան:
Ռաբիի խոսքով՝ չնայած բոլոր ձերբակալվածներին ազատ արձակելու ԱՄՆ-ի անպատրաստվածությանը, հավանաբար, հնարավորություն կստեղծվի ԱՄՆ բանտերից որոշ իրանցիների ազատ արձակման համար:
Նա հավելել է, որ «ԱՄՆ-ն պետք է առանց որեւէ պայմանի վերադառնա միջուկային գործարքին եւ չբարդացնի ուղին դիվանագիտության համար»: «Մենք դուռը բաց կթողնենք դիվանագիտության համար, եւ ամերիկացիները պետք է առաջին քայլն անեն»,-ասել է Ռաբիին:
Կարծիքներ