Իրանում այսօր մեկնարկել են ցամաքային լայնածավալ զորավարժություններ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այսօր ցամաքային լայնածավալ զորավարժություններ է սկսել Իրաքի հետ սահմանին՝ տեղեկացնում է Al Arabiya-ն:
Payambar-e Azam 16 անունով զորավարժությունները, որը թարգմանաբար նշանակում է «Մեծն մարգարե-16», մեկնարկել են Իրանի հարավարևմտյան հատվածում: Վարժանքներին ներգրավված են նաև ԱԹՍ-ներ և ուղղաթիռներ:
Լայնածավալ ցամաքային զորավարժությունների հիմնական նպատակը վերջին ձեռքբերումների գնահատումն ու մարտական և պաշտպանական նոր սարքավորումների գործառնական հզորության փորձարկումն են:
Վերջին ամիսներին Իրանում զորավարժություններ հաճախ են անցկացվում:
Կարծիքներ