Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի»` 2:1

Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի»` 2:1

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում Մանչեսթեր քաղաքը ներկայացնող երկու թիմերը մրցեցին միմյանց դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կայացած խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստները:  Աչքի ընկավ Գրիլիշը (60-րդ րոպե)` ստանալով Քևին դե Բրույնե փոխանցումը:

Երկրորդ կեսի վերջին` 78-րդ և 83-րդ րոպեներին, «կարմիր սատանաները» ոչ միայն հետ բերեցին կորցրածը և այլ նաև առաջ անցավ հաշվի մեջ: Գոլերի հեղինակներ դարձան Ֆերնանդեշը և Ռեշֆորդը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի»` 2:1:

Այս տուրից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն մրցաշարային աղյուսակում երկրորդն է 39 միավորով: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երրորդն է 38 միավորով: Առաջատարը 44 միավորով «Արսենալ»-ն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում