Դեսպան Ղևոնդյանը Ղազախստանի փոխվարչապետի հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր

Դեսպան Ղևոնդյանը Ղազախստանի փոխվարչապետի հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր

Հուլիսի 19-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են հայ-ղազախստանյան քաղաքական երկխոսության հետագա խթանման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ու մշակութային նախագծերին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների ցանկին։

Մտքեր են փոխանակվել առանձին հարցերի շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում