AppStore-ում եւ Google Play-ում հայտնվել է «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը

AppStore-ում եւ Google Play-ում հայտնվել է «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը

AppStore-ի եւ Google Play-ի խանութներում հայտնվել է «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ երկրների քաղաքացիների ազատ եւ անվտանգ տեղաշարժի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հավելվածը թույլ է տալիս լաբորատորիաներ գտնել ձեր կողքին` ԵԱՏՄ երկրների միջեւ ճանապարհորդելուց առաջ COVID-19-ի ախտորոշման թեստ հանձնելու համար: Սահմանը հատելիս ցույց տվեք անալիզի արդյունքների QR կոդը»,- ասվում է AppStore-ում հավելվածի նկարագրության մեջ:
Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է միացնել գեոլոկացիայի գործառույթը` թեստ հանձնելու նպատակով մոտակա լաբորատորիան գտնելու համար: Դրանից հետո անհրաժեշտ է սկանավորել այն անձնագիրը, որով օգտատերը նախատեսում է ճանապարհորդել, ընտրել մեկնելու եւ ժամանման, ինչպես նաեւ թեստ հանձնելու երկիրը եւ գրանցվել:

Լաբորատորիայում օգտատիրոջը կառաջարկեն համաձայնություն ստորագրել` հետազոտության անցկացման եւ բջջային հավելվածում արդյունքները ստանալու համար: «Համաձայնության վրա կա QR կոդ. սկանավորեք այն հավելվածի միջոցով: Սպասեք հետազոտության արդյունքներին: Հետազոտության արդյունքները կուղարկվեն բջջային հավելվածով QR կոդի ձեւաչափով: Ցույց տվեք այն վերահսկիչ մարմիններին ուղեւորության ընթացքում»,- ասվում է հավելվածի պրեզենտացիայում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում