Ղարիբջանյան փողոցում փլուզվել է վթարային տներից մեկի պատը

Ղարիբջանյան փողոցում փլուզվել է վթարային տներից մեկի պատը

Հունիսի 23-ին՝ ժամը 13:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղարիբջանյան փողոցի տներից մեկի պատը փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է վթարային տան (կառուցված 1939 թ.) արտաքին պատը՝ մոտ 20 քմ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում