Տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Երվանդ Երկանյանի 70-ամյակին
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կոմպոզիտոր, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանի 70-ամյակին նվիրված համերգ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երգահանի հոբելյանին նվիրված երեկոյին ելույթ են ունեցել Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Տիգրան Հեքեքյան), «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), «ԱՐԱՐ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Գոռ Մելքումյան)։
Համերգին հնչել են Երվանդ Երկանյանի խմբերգային և գործիքային ստեղծագործությունները:
Կարծիքներ