Ինդոնեզիայում երկրաշարժից վնասվել է 230 բնակելի շինություն
Ինդոնեզիայի Արևելյան Ֆլորես շրջանից ոչ շատ հեռու՝ ծովում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնաս է հասցվել շուրջ 230 բնակելի շինության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ վնասվել են բնակելի տների պատերը, տանիքները: Վնասվել են նաև երկու տաճար ու մեկ դպրոց:
Երկրաշարժի հետևանքով զոհեր չեն գրանցվել:
Նշվում է, որ գրանցվել է 7.4 մագնիտուդ երկրաշարժը:
Կարծիքներ