Եվրոպայում շարունակվում է «Օմիկրոն» շտամի տարածումը
Միացյալ Թագավորության կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ կանխելու կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածումը, փոխանցում է Euronews-ը:
«Այժմ Մեծ Բրիտանիայում «Օմիկրոն» շտամին բաժին է ընկնում վարակվածների ավելի քան 20%-ը, իսկ Լոնդոնում՝ 44 %-ը։ Մեր գնահատմամբ՝ 48 ժամվա ընթացքում այս շտամը կգերիշխի մայրաքաղաքում»,- ասել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը:
Նշվում է, որ երկրում կտրուկ աճել է պատվաստվել ցանկացողների թիվը, երբ կառավարությունը որոշել է մինչև տարեվերջ ապահովել ողջ չափահաս բնակչության պատվաստումը բուստերային դեղաչափով:
Բրիտանիան «Օմիկրոն» շտամով վարակման դեպքերի քանակով աշխարհում առաջատարն է, երկրորդը Դանիան է: Այստեղ ևս բուստերային պատվաստումները թափ են առնում: Նպատակը կարճ ժամկետում 40-ից բարձր տարիքային խմբի քաղաքացիներին բուստերային դեղաչափով պատվաստելն է:
Նորվեգիայում «Օմիկրոն» շտամի տարածման պայմաններում նոր սահմանափակումներ են կիրառվում բարերի և ռեստորանների, ուսումնական հաստատությունների համար: Երկրում արագանում է պատվաստումների ծրագիրը: Աշխատողների մեծ մասն անցել է հեռավար աշխատանքի: Նոր սահմանափակումների տևողության ժամկետը 4 ամիս է:
Կարծիքներ