Սկալոնիին կշարունակի աշխատանքն Արգենտինայի հավաքականում

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիին կշարունակի աշխատանքը Մունդիալի նորընծա չեմպիոններին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան: 44-ամյա մասնագետն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականին: Արգենտինացիների հետ Սկալոնիին դարձել է աշխարհի չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր և հաղթել է Finalissma-ն:
Գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին:
Կարծիքներ