Սյունիքի մարզում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Սյունիքի մարզում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Օգոստոսի 13-ին, ժամը 14։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:04-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում