Չինաստանը լուսնային Ամանորը դիմավորում է առանց կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի
Անցած օրը Չինաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել երկրի ներսում, երկու նոր հիվանդացածները Շանհայ եւ Գուանդունի նահանգ են վերադարձել արտասահմանից: Այդ մասին ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն հաղորդել Է փետրվարի 11-ին՝ լուսնային օրացույցով տարվա վերջին օրը:
Չինաստանի իշխանություններին, խիստ սահմանափակումների շնորհիվ, հաջողվել Է երկրի ներսում կանխել ինֆեկցիայի զանգվածային տարածումը երկու ամիս առաջ մի շարք նահանգներում արձանագրված բռնկումից հետո: Տագնապ առաջացրեց այն, որ դա եղավ «Գարնան տոնի»՝ լուսնային օրացույցով Նոր տարվա նախօրեին: Այդ տոնն ամենասիրվածներից մեկն Է Չինաստանում:
Ավանդույթի համաձայն, «մեծ» ընտանիքների բոլոր անդամները, ժամանելով երկրի տարբեր մասերից, հավաքվում են միասին: Դա հանգեցնում Է բնակչության զանգվածային միգրացիայի եւ, հետեւաբար, մեծ քանակությամբ մարդկանց կուտակումների: Բացի այդ, տոնն ուղեկցվում Է քաղաքային զբոսայգիներում մարդաշատ հանդիսություններով եւ կառնավալներով, բազմամարդ խնջույքներով, ինչը, իր հերթին, կարող Է հանգեցնել վիրուսի տարածման ակտիվացման:
Բացի կորոնավիրուսից, Չինաստանի քաղաքները կբախվեն օդի որակի կտրուկ վատացման, ինչն զգալիորեն պայմանավորված Է բազմաթիվ հրավառություններով, թրխկաններով՝ տոնի անքակտելի ատրիբուտներով, ինչի մասին փետրվարի 11-ին նախազգուշացրել Է ՉԺՀ-ի բնապահպանության եւ շրջակա միջավայրի նախարարությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ