Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնապես հայտարարել էր, որ «երբ ազատ լինի, կխոսի հոկտեմբերի 27-ի» թեմայով. Ստյոպա Սաֆարյան
ՄԱԱՀ-ի հիմնադիր տնօրեն Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Երբ կգիտակցեք, որ Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ «պաշտոն ապացույցի» դիմաց բանաձևի շրջանակներում երկուստեք ձեռնտու արդյունք է ստացել, որի շնորհիվ ինքը ԲԴԽ նախագահի պաշտոնն է ստացել, իսկ Վարդազարյանը՝ ՄԻԵԴ-ում ձայնագրության փաստով իր ազատումը վիճարկող ապացույց (որպես քաղքական հետապնդման ենթարկված արդար դատավոր), ուշ կլինի․․․Դրա համար բավական էր նայել, թե Վարդազրայնն ում հետ էր ասուլիսի եկել՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի․․․
Իսկ Ռոբերտ Քոչարյանին էլ դա պատեք է, որպեսզի Վարդազարյանի հանդեպ կատարված «անարդարությունը» տարածի նաև իր վրա՝ որպես «քաղաքական հետապնդման հերթական զոհ», քանի որ այս պահին մարտի 1-ի գործով Հայաստանի դեմ ընդունված ՄԻԵԴ վճիռները (Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի ու նմանատիպ այլ գործեր) թույլ չեն տալիս նրան ու իր փաստաբանական թիմին եվրոպական դատարանում դա ապացուցել․․․
Պետք է երևան եկած նոր հանգամանք ու դա Վարդազարյանի դեպքն է որպես “աղաղակող անարդարություն”․․․
Չմոռանանք, որ 199թ․ հոկտեմբերի 27-ի գործով գործը քննում էր Գագիկ Ջհանգիրյանը և դա քննելուց հետո նա և Ռոբերտ Քոչարյանը միասին պաշտոնավարեցին երկար որ ձիգ տարիներ, քանի որ «ընծան» ճիշտ այն էր, ինչ պետք էր բոլորին․․․Կասկածո՞ւմ եք․․․
Գագիկ Ջահանգիրյանը պաշտոնապես հայտարարել էր, որ «երբ ազատ լինի, կխոսի հոկտեմբերի 27-ի» թեմայով․․․ Նա հետագայում երկար տարիներ ազատ եղավ և չխոսեց․․․
Չմոռանաք նաև, որ Զարուհի Նախշքարյանը Ռուբեն Սահակյանի խորթ դուստրն էր, ով այդ գործով պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի շահերը, որին կասկածյալի/մեղադրյալի կարգավիճակից հանելուց հետո Ռուբեն Սահակյանը դատավարությանը ներկայացնում էր հոկտեմբերի 27-ից «տուժած» Աղվան Վարդանյանի շահերը․․․
Հիմա հասկացաք, թե ինչո՞ւ հոկտեմբերի 27-ի 20-ամյակին նվիրված իմ միջոցառմանն ուղեկցեց այդ տարիներին Ռ․Քոչարյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի կայքի աշխատակցի միջադեպը, որը քննեց Ռուբեն Սահակյանի խորթ դուստր Զարուհի Նախշքարյանը, իսկ վերջինիս կարգապահական վարույթն էլ հորով մորով արեց հոկտեմբերի 27-ի գործը քննած Գագիկ Ջահանգիրյանը, և «պատժվեց» Ստյոպա Սաֆարյանը, ով բավական մոտ էր կանգնած եղել Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին․․․
Սակայն այս մասին՝ առաջիկա օրերին, բացառիկ մի հոդվածով, որը պատրաստվել էր դեռ մինչև Ջհանգիրյանի ու Վարդազարյանի շուրջ սկանդալը․․․
Ես այս առուն շատ շուտ եմ թռել ու իզուր չեմ ԲԴԺ դռան առջև ասել՝ գնալու եք, բոլորդ ու խայտառակված․․․
Կարծիքներ