ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 23-ին ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից:
ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն աշխատանքը, որը միությունն անում է՝ նպաստելու Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և անդրադարձել հետագա համագործակցության հնարավորություններին:
Կարծիքներ