Երկարակյաց ֆրանսուհին COVID-19-ը հաղթահարել է իր 117 ամյակից առաջ
Ֆրանսիայի երկարակյաց բնակչուհի Լյուսիլ Ռանդոնն իր 117 ամյակից ոչ շատ առաջ հաղթահարել Է կորոնավիրուսը: Այդ մասին հաղորդել Է Var-Matin ֆրանսիական թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Ռանդոնի մոտ կորոնավիրուս Էր հայտնաբերվել հունվարի 16-ին, Տուլոնի տարեցների տանը:
Նշվում Է, որ կինը վիրուսը տարել Է առանց ախտանշանների: Լյուսիլ Ռանդոնը ծնվել Է 1904 թվականի փետրվարի 11-ին:
Երիտասարդ տարիներին նա եղել Է տնային դաստիարակչուհի, աշխատել Է հոսպիտալում, իսկ հետո դարձել միանձնուհի եւ ստացել Է քույր Անդրե անունը: 2019 թվականին իր ծննդյան օրը նա անձնական նամակ եւ օրհնված տերողորմյա Է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապից:
Պաշտոնապես աշխարհի ամենատարեց երկարակյաց Է ճանաչվել ճապոնուհի Կանե Տանական, որը ծնվել Է 1903 թվականի հունվարի 2-ին: Ռանդոնը ներկայում ապրող ամենատարեց մարդկանց վարկանիշում զբաղեցնում Է երկրորդ տեղը: Երկրի վրա երբեւիցե ապրած մարդկանցից ամենատարեցը, որի ծննդյան եւ մահվան ամսաթվերը հաստատված են փաստաթղթերով, ֆրանսուհի Ժաննա Կալմանն Է: Նա վախճանվել Է 1997 թվականի օգոստոսին՝ 122 տարեկան հասակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ