Սեուլն ու Վաշինգտոնը պայմանավորվել են ամրապնդել հարաբերությունները
Կորեայի Հանրապետության ընտրված նախագահ Յուն Սոկ Յոլի և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները պայմանավորվել են ամրապնդել երկրների միջև դաշնակցային հարաբերությունները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Վաշինգտոնում հարավկորեական պատվիրակության ղեկավար, Քաղաքացիական ուժեր կուսակցության պատգամավոր Պակ Չինին։
«Մենք նորընտիր նախագահի ցանկությունը փոխանցեցինք Հարավային Կորեա-ԱՄՆ դաշինքը համապարփակ և ռազմավարական մակարդակի ամրապնդելու և ամերիկյան կողմի հետ կոնսենսուսի ձեռք բերեցինք», - ասաց նա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի հետ հանդիպումից հետո։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Կարծիքներ