Բժշկական սաքավորումներ՝ UNICEF-ի հայստանյան գրասենյակի կողմից

Արարատի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակում UNICEF-ի հայստանյան գրասենյակը Ճապոնիայի կառավարության աջակցությամբ մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին փոխանցելու նպատակով մարզպետարանին է հատկացրել առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ.
Շարժական ուլտրաձայնային համակարգ - 2 հատ
Պուլսոքսիմետր- 200 հատ
Ձեռքի սարք՝ հեմոգլոբինի և հեմատոկրիտի մակարդակի որոշման համար - 40 հատ
Բժշկական էլեկտրական կշեռք՝ մարմնի քաշի և հասակի չափում - 40 հատ
Վերոնշյալ սարքավորումները բաշխվել են մարզի բժշկական կենտրոններին և ամբուլատորիաներին: Շարժական ուլտրաձայնային համակարգերից մեկը հատկացվել է «Մասիսի ԲԿ» ՓԲԸ-ին, մյուսը՝ «Արարատի Հիվանդանոց ԲԿ» ՓԲԸ-ին:
Այս մասին հայտնել են Արարատի մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Կարծիքներ