Բայդենը կատակել է, որ չգիտի գալիք նախագահական ընտրությունների մասին

Բայդենը կատակել է, որ չգիտի գալիք նախագահական ընտրությունների մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը կատակել է, որ չգիտի մոտալուտ նախագահական ընտրությունների մասին, որոնք տեղի են ունենալու 2024 թվականին։ Նախագահը հանգստանում է Սանտա Կրուս կղզում, որտեղ Ամանորը դիմավորելու է ընտանիքի հետ։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյոք արձակուրդի ժամանակ հարազատների հետ քննարկե՞լ է նախագահի պաշտոնում վերընտրվելու հնարավորությունը։ «Արդյո՞ք շուտով ընտրություններ են սպասվում: Ես դա չգիտեի», - Բայդենի խոսքերը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «2023 թվականը լավ տարի է լինելու»,- հավելել է նախագահը։

Նրան նաեւ հարցրել են, թե ինչպես են անցնում արձակուրդները։ Բայդենը խոսել է այն մասին, թե որքան հաճելի է իր կողքին ունենալ իր թոռներին, դուստրին և «ամբողջ անիծված ընտանիքը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում