ՌԴ զինված ուժերը «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով ոչնչացրել են Ուկրաինական զինամթերքի պահեստը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Իվանո-Ֆրանկիվսկի մարզի Դելյատին գյուղում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռների և ավիացիոն զինամթերքի մեծ ստորգետնյա պահեստ ՝ օգտագործելով «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգը՝ գերձայնային աերոբալիստական հրթիռներով:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 196 ուկրաինական անօդաչու թռչող սարք, 1438 տանկ և այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 145 հրթիռահրետանային կայանք, 556 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1237 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:
Կարծիքներ