Արցախում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել. քննարկվել են ներքին և արտաքին մարտահրավերները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ:
Քննարկվել են Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:
Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմից:
Երկրի ղեկավարը պետական գերատեսչությունների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել կարճաժամկետ ու երկարաժամկետ անելիքների վերաբերյալ:
Կարծիքներ