59-ամյա դերասան Շոն Փենը գաղտնի ամուսնացել է. Daily News

59-ամյա դերասան Շոն Փենը գաղտնի ամուսնացել է. Daily News

Ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Շոն Փենը գաղտնի ամուսնացել է 28-ամյա ավստրալացի դերասանուհի Լեյլա Ջորջի հետ, հայտնում է Daily News-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ զույգը հարաբերությունների մեջ էր մոտ 4 տարի։ Աստղերը սովորաբար թաքցնում են իրենց անձնական կյանքը, սակայն պապարացիների տեսախցիկը կարողացել է ֆիքսել վերջիններիս միասին։

Նշվում է, որ զույգին առաջին անգամ նկատել են 2016 թվականին՝ Հավայան կղզիների լողափերից մեկում համբուրվելիս։

Աստղերի՝ հարաբերությունների օրինականացման մասին հայտնել է կինոպրոդյուսեր Մայք Մեդավոյի կինը՝ Իռենա Ֆերիսը։ Նա իր օգտահաշվում հրապարակում է արել՝ նորապսակ զույգին շնորհավորելով ամուսնության կապակցությամբ։

Հայտնի է, որ Լեյլա Ջորջն «Օրենք և կարգուկանոն» ամերիկյան հեռուստասերիալից հայտնի դերասան Վինսենթ դ՛Օնոֆրիոյի դուստրն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում