Uber ռոբոմոբիլի նախագծի նախկին ղեկավարը դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման
Google ընկերության Uber ռոբոմոբիլի նախկին ինժեներ Էնթոնի Լեւանդովսկին դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման` կոմերցիոն գաղտնիքների գողության համար, հայտնում է BBC News-ը:
Սան Ֆրանցիսկոյի դատավոր Ուիլյամ Էլսափը հայտարարել է, որ Լեւանդովսկին կատարել է իր երբեւէ տեսած «կոմերցիոն գաղտնիքի ամենամեծ գողությունը»:
2016-ի հունվարին Google-ից դուրս գալուց առաջ Լեւանդովսկին ընկերության ավելի քան 14.000 ֆայլ էր վերբեռնել իր նոութբուքի մեջ:
Նա ղեկավարում էր Uber ռոբոմոբիլի նախագիծը եւ 2017-ին աշխատանքից հեռացվել էր այս դեպքի կապակցությամբ:
Լեւանդովսկին իր սնանկության մասին հայտարարել էր այս տարվա մարտին` 179 միլիոն դոլար պարտք ունենալով Google-ի սեփականատեր Alphabet ընկերությանը:
Կարծիքներ