Իտալիայում 12 տարեկանից բարձր քաղաքացիների ավելի քան 80% -ը պատվաստվել է
12 տարեկանից բարձր իտալացիների առնվազն 80.01% -ը (ավելի քան 43.2 մլն մարդ) ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական դեղաչափը: Այդ են վկայում Առողջապահության նախարարության տվյալները, որոնք հրապարակվել են շաբաթ ուշ երեկոյան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Իտալական իշխանությունները մտադիր էին մինչև սեպտեմբերի վերջ հասնել բնակչության 80% -ի պատվաստման նպատակին: 12 տարեկանից բարձր մարդկանց գրեթե 85% -ը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ: Երկրում վիրուսի տարածման տեմպը նվազում է, ինչպես նաև՝ կորոնավիրուսային ծանր վարակով հոսպիտալացվածների թիվը:
Ներկայումս հանրապետությունում օգտագործվում է կորոնավիրուսի դեմ չորս պատվաստանյութ՝ AstraZeneca ընկերության, ամերիկյան Johnson & Johnson- ի, Pfizer և BioNTech ընկերությունների, ինչպես նաև Moderna ընկերության դեղամիջոցները:
Ընդհանուր առմամբ, Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի գրեթե 4,7 միլիոն դեպք: Ավելի քան 131 հազար մարդ մահացել է հիվանդության հետևանքներից:
Կարծիքներ