Խարդախության դեմ պայքարի ԵՄ գործակալությունը նախազգուշացնում է COVID-ի դեմ կեղծ պատվաստանյութերի մասին
ԵՄ կառավարությունները պետք է զգուշանան խարդախներից որոնք COVID-19-ի դեմ կեղծ պատվաստանյութեր են առաջարկում, հայտարարել է Խարդախության դեմ պայքարի ԵՄ գործակալությունը։
ԵՄ-ն նախատեսում է մինչեւ ամառվա վերջը պատվաստել մեծահասակ բնակչության 70%-ին: Սա բարդ խնդիր է՝ այս տարի պատվաստումների արշավը տուժել է ուշացումների եւ մատակարարման խափանումների պատճառով, հայտնում է Reuters-ը:
Խարդախության դեմ պայքարի ԵՄ գործակալությունը (OLAF) հայտարարել է, որ տեղյակ է խաբեբաների մասին, որոնք փորձում են ԵՄ-ում պատվաստանյութեր վաճառել, այդ թվում՝ կեղծերն առաջարկելով:
OLAF-ը հայտարարել է, որ ընդլայնում է COVID-19-ից պաշտպանության կեղծ ապրանքների, ինչպես նաեւ կեղծ դեղամիջոցների հետ կապված հետաքննությունը, որոնք ստացվում են ապօրինի ներկրման հետեւանքով:
OLAF-ի հայտարարության համաձայն, անցյալ տարվա մարտին հետաքննության սկսվելու պահից իրենք հայտնաբերել են ավելի քան 1000 կասկածելի գործարքներ եւ առգրավել են ավելի քան 14 միլիոն ապրանքներ, ներառյալ՝ անսարք դիմակներ եւ կեղծ թեստեր:
Կարծիքներ