«Ֆարմասինթեզ»-ը կսկսի թողարկել «Սպուտնիկ V» պատվաստանյութը

 «Ֆարմասինթեզ»-ը կսկսի թողարկել «Սպուտնիկ V» պատվաստանյութը

«Ֆարմասինթեզ» ընկերությունը պլանավորում Է 2021 թվականի առաջին եռամսյակում մեկնարկել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունը: Այդ մասին հայտարարել Է «Ֆարմասինթեզ-Նորդ» ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Կվասնիկովը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը:

«Ֆարմասինթեզ»-ը նոյեմբերի 6-ին հաղորդել Է, որ նոյեմբերի 3-ին Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ի հետ համաձայնագիր Է ստորագրել պատվաստանյութի տեխնոլոգիական դոկումենտացիայի փոխանցման շուրջ: «Մենք վստահ ենք եւ անհրաժեշտ ամեն բան կանենք, որպեսզի արդեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում պատվաստանյութի արտադրությունն սկսվի արդյունաբերական մասշտաբով»,-ասել Է Կվասնիկովը, որի խոսքը մեջբերվում Է «Ֆարմասինթեզ»-ի հաղորդագրության մեջ: Տեխնոլոգիաների տրանսֆերի աշխատանքները պլանավորվում Է ավարտել մինչեւ տարեվերջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում