Այսօր Ստեփանակերտում կայացել են հանդիպումներ ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության անդամների և Արցախի Հանրապետության խորհրդարանի և երկրի նախագահի հետ
Այսօր Ստեփանակերտում, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ կայացել են հանդիպումներ ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության անդամների և Արցախի Հանրապետության խորհրդարանի և երկրի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Սա «Իմ քայլը» խմբակցության առաջին պաշտոնական հանդիպումն էր Արցախի Հանրապետության 7–րդ գումարման խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ:
Քննարկվեցին երկու երկրների խորհրդարանականների՝ տարբեր ձևաչափերով հանդիպումների մասին հարցեր, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման, կրթության ոլորտի բարեփոխումներին, Հայաստան-Արցախ ռազմահայրենասիրական դաշինքի կնքմանը վերաբերող հարցեր։
Դե իսկ վաղն Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է.
Շնորհավոր մեր միասնական տոնը` Արցախի անկախության օրը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանի գրառումը
Կարծիքներ