Ֆրանսիան կշարունակի Ուկրաինային Aster հակաօդային պաշտպանության հրթիռներ մատակարարել
Ֆրանսիան կշարունակի Ուկրաինային Aster հակաօդային պաշտպանության հրթիռներ մատակարարել SAMP/T համակարգի համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստիան Լեկորնյուն։
«Մենք կշարունակենք տրամադրել որոշակի քանակությամբ Aster հրթիռներ SAMP/T համակարգի համար, որը մատակարարել ենք Ուկրաինային իտալացի ընկերների հետ միասին, կշարունակենք մատակարարել նաև հեռահար զենքեր, այդ թվում՝ Scalp հրթիռներ»,-Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է նա:
Լեկորնյուն ընդգծել է, որ նորույթը Mirage 2000-5 ինքնաթիռների մատակարարումն է և օդաչուների, մեխանիկների պատրաստումը՝ դրանցով թռիչքներ իրականացնելու համար, ինչն Ուկրաինային օդային գերակայություն կտա:
Ֆրանսիան կշարունակի նաև ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը։ «Ուկրաինային անհրաժեշտ է 15-ից 20 ցամաքային ուժեր: Օբյեկտիվորեն դա շատ է: Մենք կշարունակենք նրանց մարզել»,- հավելել է նա։
Կարծիքներ