Մալայզիան կպահպանի կարանտինը չպատվաստված օտարերկրացիների համար
Չպատվաստված կամ մասնակի պատվաստված օտարերկրացիները կկարողանան մուտք գործել Մալայզիա, սակայն նրանք պետք է հինգ օր մեկուսանան։ Սահմանների բացման կարգը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, հստակեցրել է առողջապահության նախարար Հայրի Ջամալուդինը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Երկիր մտնելուց հետո նրանք կլինեն մեկուսացման մեջ, բացի այդ, նրանք կենթարկվեն Մալայզիայում գործող սոցիալական սահմանափակումներին», - հինգշաբթի օրը պաշտոնյային մեջբերել է The Star թերթը: Մասնավորապես՝ չպատվաստված անձանց արգելվում է այցելել առևտրի կենտրոններ, սննդի վայրեր, մարզասրահներ։
Մինչդեռ, ինչպես նշեց Առողջապահության նախարարության ղեկավարը, «մուտքի սահմանափակումները չեն տարածվի մինչև 17 տարեկան երեխաների և դեռահասների վրա», սակայն նրանք պետք է անտիգեն թեստ կատարեն ժամանումից հետո 24 ժամվա ընթացքում»,- հավելեց Հայրին։
Վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբը մարտի 8-ին հայտարարեց սահմանների ամբողջական վերաբացման մասին, որոնք փակ էին 2020 թվականի մարտից: Մինչ օրս Մալայզիացի մեծահասակների մոտավորապես 98%-ը լիովին պատվաստված է: Առողջապահության նախարարությունը թույլատրել է օգտագործել 9 պատվաստանյութ։
Կարծիքներ