Պենտագոնի ղեկավարը կմեկնի Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Ըստ նրա՝ Օսթինը հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է իր լեհ գործընկեր Մարիուշ Բլաշչակին։ «Նախարարը նաև պարզաբանել է, թե որքան անհամբերությամբ է սպասում հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը անձամբ մասնակցելուն»,- ասել է նա։
Կարծիքներ