Մեր գործընկերների ուղարկած զենքերն ու տեխնիկան Ուկրաինայի ճանապարհին են. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Դիվանագիտական առաջնագծում նոր օրը սկսվեց զրույցով: Մեր գործընկերների ուղարկած զենքերն ու տեխնիկան Ուկրաինայի ճանապարհին են։ Հակապատերազմական կոալիցիան աշխատում է»,- գրել է Զելենսկին:
Կարծիքներ