Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում: Այս մասին դեկտեմբերի 25-ին կազմակերպված միջոցառման ընթացքում ասաց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:
«Բարձր գնահատելով արցախյան գոյամարտում ունեցած բացառիկ ավանդը, Արմավիր քաղաքի ավագանին որոշել է «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին հետմահու շնորհել «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչումը: Սա քաղաքի ավագանու և անձամբ իմ անունից հարգանքի և երախտիքի խոսք է Ռուստամ Գասպարյանին, ով Արմավիրը համարում էր իր հարազատ քաղաքը, իսկ արմավիրցիները Ռուստամ Գասպարյանին համարում են իրենց քաղաքի հերոսը»,- ասաց Խուդաթյանը:
Ազատամարտիկ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած Արցախյան պատերազմում ստացած ծանր վիրավորումից մահացել է հոկտեմբերի 17-ին:
Կարծիքներ