Հոլիվուդում մեկ հարկանի բնակելի շենք է հրդեհվել
Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը Հոլիվուդում՝ Լոս Անջելեսի արևմուտքում գտնվող մեկ հարկանի բնակելի շենքում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CBS հեռուստաընկերության տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով իշխանություններին։
Հրդեհը սկսվել է տեղական ժամանակով ժամը 20:16-ի սահմաններում: Տարածքում շատ բուսականություն կա, և այդ պատճառով հրշեջները մտավախություն ունեն, որ կրակը կարող է արագ տարածվել:
Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։ Պատճառները չեն նշվում։
Կարծիքներ