Ֆիլիպինների ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինների ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինների խոշորագույն Լուզոն կղզու արևմտյան ափերի մոտ կիրակի օրը 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հոնկոնգի աստղադիտարանի սեյսմոլոգիական ցանցը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հարավչինական ծովի ջրերում՝ Բագուիո քաղաքից 270 կմ հարավ-արևմուտք։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում