Վերին Լարսն այսօր. Ռուսաստանից դեպի Վրաստանի սահման տանող ճանապարհը փակ Է
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է, ասվում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի և Մլեթա-Գուդաուրի հատվածներում երթևեկությունն արգելված Է ձյան առատ տեղումների, ցածր ջերմաստիճանի և ձնահյուսերի բարձր վտանգի պատճառով:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին՝ այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը և Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն Է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա:
Կարծիքներ