Կապան-Տաթև ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Կապան-Տաթև ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Հունվարի 8-ին՝ ժամը 11:16-ին, ԻԻՀ քաղաքացին դիմել է Սյունիքի մարզի Աղվանիի հենակետ առ այն, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ «Skania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ս․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները մոտ 30 մ քարշակել են բեռնատարը և ուղղել այն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում