Մասնատված ռեփերի կնոջ մասնակցությամբ քննչական փորձ է արվել

Մասնատված ռեփերի կնոջ մասնակցությամբ քննչական փորձ է արվել

Ռուսաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է մահացած ռեփեր Էնդի Կարտրայտի (Ալեքսանդր Յուշկո) կնոջ՝ Մարինա Կոխալի մասնակցությամբ քննչական փորձի ժամանակ։

Տեսանյութում երևում է՝ ինչպես են կնոջը ձեռնաշղթաներով բերում բնակարան, որտեղ հայտնաբերվել է ռեփերի մասնատված դին։ Մասնավորապես, Կոխալը ցույց է տվել քննիչներին այն բազմոցը, որի վրա իբր թե ամուսնուն մահացած է հայտնաբերել։

Ռեփ կատարող Էնդի Կարտրայտի դին մասնատված վիճակում հայտնաբերվել էր Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող բնակարանում հուլիսի 29-ին։

Մարինա Կոխալը կալանավորված է մինչ սեպտեմբերի 30-ը։ Քննիչները պնդում են, որ նա դեռևս չպարզված եղանակով սպանել է Յուշկոյին Նևսկի պողատայում գտնվող բնակարանում, հետո մասնատել դին՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով։

Թեև Կարտրայտի մահվան մասին հայտի է դարձել հուլիսի 30-ին, Կոխալն ասել է, որ ամուսինը չորս օր առաջ է մահացել թմրանյութերի չարաշահումից, որից հետո իքը մասնատել է ամուսնուն՝ նրա «խայտառակ մահը» թաքցնելու համար։

Հարուցված է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1–ին մասին հատկանիշներով՝ «սպանություն»։

Վարկածներից մեկի համաձայն՝ Կոխալը սպանել է ամուսնուն խանդի հողի վրա, երբ իմացել է, որ նա սիրուհի ունի։



 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում