Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց կայուն զարգացման հաշվետվությունը
Արդեն երկրորդ տարին, ու այսուհետև` ամեն տարի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվությունը, որում ներառված են շահագրգիռ կողմերին հետաքրքրող բոլոր ցուցանիշները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տարի առաջին անգամ կայուն զարգացման հաշվետվությունը կազմվել է GRI-ի՝ (Հաշվետվողականության գլոբալ նախաձեռնության), չափանիշներին համապատասխան։
Հաշվետվությունը բաղկացած է մի քանի բաժիններից՝ ծածկելով կոմբինատի գործունեության բոլոր ուղղությունները հնարավոր ազդեցությունների համապարփակ գնահատմամբ և հաշվետու տարում իրականացված կառավարման միջոցառումներով։
ԶՊՄԿ կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյաննՙ անդրադառնալով այն հարցին, որ պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը տարածաշրջանում լուրջ առողջական խնդիրների է հանգեցնում, նշեց, որ շատերի մոտ շրջանառվող տեսակետը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ըստ նրա՝ հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սյունիքի մարզը առողջապահական ցուցանիշներով բարենպաստ դիրքում է:
Հայաստանում կոմբինատն առաջինն է, որ հանձնառություն է ստանձնել և 2023 թվականին մշակել է 2022 հաշվետու տարվա համար «Կլիմային առնչվող ֆինանսական հաշվետվողականության աշխատանքային խմբի (TCFD) հանձնարարականներին համապատասխանող կլիմայական ռիսկերի վերլուծություն» զեկույցը:
Նշենք, որ այս զեկույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը համադրվում է կլիմային վերաբերող ազգային ու գլոբալ թիրախային ցուցանիշներին:
Կարծիքներ