ՀՀ դատախազները մեկնել են Մոսկվա
Վերապատրասման ծրագրով Մոսկվա են մեկնել ՀՀ դատախազները: Այս մասին տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժինը:
ՀՀ և ՌԴ դատախազները Մոսկվայի ՌԴ դատախազության համալսարանում կվերապատրաստվեն մինչև հոկտեմբերի 26-ը:
«Դատախազներին ողջունել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Օկսանա Կապինուսը: Նա շեշտել է, որ վերապատրաստման ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու դատախազների որակավորման մակարդակը:
Ուսումնական ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազաությունների միջև ստորագրված 2021-2025թթ. Համագործակցության հուշագրի շրջանակում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ