Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են բեռնատարն ու Volkswagen Polo-ն. 46-ամյա կին վարորդը հոսպիտալացվել է
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածում դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են 46-ամյա Արմենուհի Մշեցյանի վարած Volkswagen Polo մակնիշի և 53-ամյա Վազգեն Ավագյանի վարած ՄԱԶ մակնիշի բեռնատարը։ Հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդներից Ա. Մշեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Volkswagen-ը, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կարծիքներ