Շոյգուն Պուտինին զեկուցել է Ավդեևկան ամբողջական վերահսկողության տակ վերցնելու մասին
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Դոնեցկի մերձակայքում գտնվող Ավդեևկա բնակավայրն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու մասին։
«Կենտրոն» խմբի զորքերը շարունակում են հարձակողական գործողությունները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Այսօր Կրեմլում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ռազմական գործողությունների և քաղաքի ամբողջական վերահսկողության տակ առնելու մասին «Կենտրոն» զորքերի խմբի՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ավդեևկա քաղաքի գեներալ-գնդապետ Անդրեյ Մորդվիչևի հրամանատարությամբ, որը եղել է Ուկրաինայի զինված ուժերի հզոր պաշտպանական ստորաբաժանումը»,- հայտնում է ՊՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ ուկրաինացի զինվորականներից «ազատագրվել է» 31,75 քկմ տարածք, իսկ Ավդեևվկայի համար մղվող մարտերում թշնամու կորուստները միայն վերջին 24 ժամում գերազանցել են 1,5 հազար զինվորականների թիվը։
«Ռուսական զորքերի շարունակական կրակի տակ ուկրաինացի գրոհայինների միայն առանձին ցրված կազմավորումներին հաջողվեց շտապ հեռանալ Ավդեևվկայից՝ թողնելով զենքն ու զինտեխնիկան: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում քաղաքը վերջնականապես մաքրելու ուկրաինական ստորաբաժանումներից, որոնք լքել են բուն քաղաքը և պատսպարբել Ավդեևվկյիա քիմիական գործարանում»,- պարզաբանել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ռուսական զորքերի առաջխաղացման մասին տեղեկությունները չեն հրապարակվում այնքան ժամանակ, քանի դեռ հակառակորդն ամբողջությամբ «չի ջախջախվել և քաղաքը չի վերահսկվել»։
«Ավդեևվկայի ազատագրումը հնարավորություն ընձեռեց առաջնագիծը հեռացնել Դոնեցկից՝ դրանով իսկ զգալիորեն պաշտպանելով այն Կիևի հանցավոր ռեժիմի ահաբեկչական հարձակումներից: «Կենտրոն» խմբի զորքերը շարունակում են հարձակողական գործողությունները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետագա ազատագրման համար ուկրաինացի զինվորականներից»,- ավելացրել է ՌԴ ՊՆ-ն:
Կարծիքներ