Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով
Երևանի Թումանյան, Վարդանանց և Խորենացի փողոցներում լարերը գետնի տակ անցկացնելու գործընթացը շարունակվում է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ Ամիրյան փողոցի օրինակով լայնակի բոլոր լարանցումները գետնի տակ իջեցնելու նպատակով պետք է զուգահեռ աշխատանք իրականացնել Կենտրոն վարչական շրջանում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց. «Բոլորի հետ պետք է խոսել։ Երբ մենք լարերը անցկացնում ենք գետնի տակ, մասնավորն էլ պետք է իմանա, որ այդ պրոցեսի մասնակից պիտի լինի: Այսինքն՝ չեն կարող այնտեղ աշխատանք անել, ու ինչ-որ մի բան կախված մնա»,- ասաց Ավինյանը:
Կարծիքներ