Ներկայացվել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության պրոմո-հոլովակը

Ծանրամարտի Եվրոպայի ասոցացիան ներկայացրել է Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության պրոմո-հոլովակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մոտ մեկ րոպեանոց հոլովակում ներկայացվում է Հայաստանի տեսարժան վայրերը, ինչպես նաև Եվրոպայի առաջնության ժամկետները:
Եվրոպայի 2023 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները ևս կանցկացվեն մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում տղամարդիկ կմրցեն 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, իսկ կանայք ՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ , 81 կգ և +81 կգ քաշային կարգերում:
Կարծիքներ