Եվրոպա լիգա. «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը» չորոշեցին հաղթողին

Եվրոպա լիգա. «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը» չորոշեցին հաղթողին

Ֆուտբոլի Եվրոպա լիգայում կայացան փլեյ-օֆֆի մի քանի հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատալոնիայում «Բարսելոնա»-ն հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Հանդիպման մեկնարկային րոպեներին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տիրել էրնախաձեռնությանը, «Բարսելոնա»-ն էլ շատ լուրջ հնարավորություն կորցրեց առաջինրոպեներին: Եթե խաղակեսի սկզբնական հատվածում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գործում էր«առաջին համարով», ապա վերջին րոպեներին թիմերը փոխվեցին «դերերով»:

Երկրորդ կեսի մեկնարկում` 3 րոպե ընթացքում, նախ «Բարսելոնա»-ն Ալոնսոյի գոլի շնորհիվ բացեց հանդիպման հաշիվը, իսկ 53-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հաշվի հավասարությունը վերականգնեց Ռեշֆորդը: Մի քանի րոպե անց «Բարսելոնա»-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կունդեն: Լևանդովսկին կարողացավ փրկել «Բարսելոնա»-ին պարտությունից` 76-րդ րոպեին գնդակն ուղարկելով «կարմիր սատանաների» դարպասը:  

«Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ»`2:2:

Օրվա մյուս խաղերում Դոնեցկի «Շախտյոր»-ը հաղթեց «Ռեն»-ին (2:1), զրոյական ոչ-ոքի գրանցվեց «Այաքս»-«Ունիոն Բեռլին» խաղում, իսկ  «Զալցբուրգ»-ը հաղթեց «Ռոմա»-ին` 1:0:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում