Շվեյցարիան արգելել է Դանիային Piranha III զրահամեքենաներ ուղարկել Ուկրաինային
Շվեյցարիայի իշխանությունները չեն թույլատրել Դանիային շվեյցարական արտադրության Piranha III 20 զրահամեքենա ուղարկել Ուկրաինային:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 1-ին հաղորդել Է SRF հեռուստառադիոհաղորդումների ընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
«Դանիայի իշխանությունները համապատասխան պաշտոնական հարցումն արել են Շվեյցարիայի տնտեսական հարցերի պետական քարտուղարությանը (SECO) եւ մերժում ստացել: SECO-ն հարցումը մերժել Է մի քանի օր առաջ»,-նշում Է SRF-ը:
Միեւնույն ժամանակ SECO-ն որպես այդ որոշման պատճառ նշել Է երկրի չեզոքությունը եւ Շվեյցարիայի օրենսդրությունը:
SRF-ն ընդգծել Է, որ Դանիան, գնելով շվեյցարական զրահատեխնիկան, պարտավորվել Է այն երրորդ կողմին չհանձնել առանց Շվեյցարիայի թույլտվության:
Ավելի վաղ ապրիլին, Շվեյցարիայի իշխանությունները Գերմանիայի թույլ չեն տվել շվեյցարական արտադրության զինամթերք ուղարկել Ուկրաինային «Գեպարդ» զենիթային ինքնագնաց կայանքների համար, որոնք Բեռլինը մտադրվել Էր ուղարկել Կիեւին:
Սակայն, ճշտում Է SRF-ը, առայժմ հայտնի չԷ, թե արդյոք Շվեյցարիան հետագայում Էլ կպահպանի նման դիրքորոշումը. շվեյցարացի քաղաքական գործիչների շրջանում տարբեր տեսակետներ կան այդ հաշվով: Այսպես, Շվեյցարիայի դաշնային խորհրդում եւ Շվեյցարիայի խորհրդարանում առաջարկություններ են հնչել՝ եվրոպական պետություններին թույլատրել որոշակի պայմանների առկայությամբ փոխանցել շվեյցարական սպառազինություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ