Ըմբշամարտի ԵԱ. թուրք ըմբիշին 6:1 հաշվով հաղթելուց հետո Ամոյանը կրկին եզրափակչում է

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը մեկ մասնակից ունի։ Մալխաս Ամոյանը (77 կգ) կիսաեզրափակչում հանդիպել է թուրք Յունուս Էմրե Բասարին։ Հայ ըմբիշը վստահ հաղթանակ է տարել՝ առավելության հասնելով 6:1 հաշվով։
Նշենք, որ Ամոյանը երկրորդ տարին անընդմեջ ԵԱ-ի եզրափակչում է:
Կարծիքներ