Դեռ պատրաստ ենք Ռուսաստանում հյուրընկալել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ եռակողմ գագաթնաժողովի հեռանկարով. Զախարովա

Դեռ պատրաստ ենք Ռուսաստանում հյուրընկալել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ եռակողմ գագաթնաժողովի հեռանկարով. Զախարովա

Եթե Երևանում լինի քաղաքական կամք, ապա Ռուսաստանը պատրաստ է հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովին և Արարատ Միրզոյանին՝ եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու հեռանկարով։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Երևանի կողմից արևմտյան միջնորդությանը ապավինելու սխալ լինելը և 2020-2022 թվականներին ձեռք բերված ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի իրականացումը կասեցնելու փորձերը գնալով ավելի ակնհայտ են դառնում:

Եթե Երևանում լինի քաղաքական կամք, մենք դեռ պատրաստ ենք Ռուսաստանի տարածքում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ լիարժեք եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու հեռանկարով»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում