Նյու Յորքի Apple Store-ի այցելուն դանակահարել է անվտանգության աշխատակցին
Անհայտ անձը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Նյու Յորքի App Store-ի անվտանգության ծառայության աշխատակցին: Հարձակումը տեղի է ունեցել խանութում դիմակ կրելու վերաբերյալ վեճի պատճառով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC-ի տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ուրբաթ երեկոյան: Նախնական տվյալներով՝ մուտքի մոտ գտնվող խանութի պահակը տեղեկացրել է պաշտպանիչ դիմակ դնելու անհրաժեշտության մասին: Ոստիկանները նշում են, որ դրան հաջորդած վեճից հետո, տղամարդը սուր առարկայով մի քանի անգամ հարվածել է պահակին: Տուժածը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:
Կարծիքներ