Մեծ Բրիտանիայի նախարարը հայտարարել է քիմիական եւ կենսաբանական գրոհների աճող սպառնալիքի մասին

Մեծ Բրիտանիայի նախարարը հայտարարել է քիմիական եւ կենսաբանական գրոհների աճող սպառնալիքի մասին

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կարծում Է, որ որոշ երկրների կողմից միջազգային հաստատված նորմաների անտեսումը աշխարհում ստեղծում Է քիմիական եւ կենսաբանական գրոհների սպառնալիք: Այդ մասին նա հայտարարել Է փետրվարի 9-ին The Times թերթում հրապարակված հարցազրույցում:

«Գլոբալ իմաստով ես կարծում եմ, որ գոյություն ունի քիմիական կամ կենսաբանական (գրոհի) աճող սպառնալիք: Կախված Է այն բանից, թե ինչ կհայտնվի այն մարդկանց ձեռքի տակ, որոնք օգտվում են ինտերնետից»,- պարզաբանել Է նախարարը:

Նրա խոսքով՝ հենց ինտերնետն Է «արագացում տվել» ահաբեկչական խմբավորումներին եւ այն երկրների իշխանություններին, որոնք ձգտում են զբաղվելու զենքի համապատասխան տեսակների մշակումներով: Նախարարը նաեւ պատմել Է հնարավոր վտանգի մասին կենսաինժեներիայի եւ սինթետիկ կենսաբանության կողմից: «Կարծում եմ՝ ներկայումս դրանք արդեն սկզբունքորեն գոյություն ունեն, բայց ես համոզված չեմ, որ դրանք օգտագործում են լրիվ չափով: Շատ բարդ Է կանխատեսել, թե ինչ սցենարով դա տեղի կունենա»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում